Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. «Դպրոց-համալսարան» ծրագիրը շարունակվում է

ԵՊԲՀ. «Դպրոց-համալսարան» ծրագիրը շարունակվում է

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից փետրվարից մեկնարկել է «Դպրոց-համալսարան» ծրագիրը: Ապագա բժիշկները ոչ միայն Երևանում, այլև Սյունիքի, Արմավիրի մարզերում դպրոցականների համար մասնագիտական տարբեր թեմաներով հետաքրքիր ուսումնական նյութ են ներկայացրել:  ԵՊԲՀ ուսանողներն այցելել էին նաև Արցախ:

Փետրվար-մարտ ժամանակահատվածում Ընդանուր բժշկության, Ստոմատոլոգիական, ինչպես նաև Դեղագիտության ֆակուլտետների ֆակուլտետային խորհրդների անդամներն արդեն եղել են 20 դպրոցում:

Ապագա բժիշկներն աշակերտներին թվային հիգիենայի, վնասակար սովորությունների, բերանի խոռոչի հիգիենայի, կորոնավիրուսային համավարակի և այլ թեմաների մասին փոքրիկ դասախոսություններ են ներկայացնում:

Ուսանողներն աշակերտներին պատմում են նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասին, պատասխանում բժշկությանը վերաբերող նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Նշենք, որ Ուսանողական խորհրդարանի «Դպրոց-համալսարան» ծրագիրը շարունակվում է։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ